Բարի Գալուստ Դիլիջան

Հարգելի’ այցելու,

Սիրով ողջունում եմ Ձեզ համայնքի կայքէջում:
Մշակված է համայնքի զարգացման 2012-2022 թթ. ռազմավարական ծրագիրը, որը իրատեսական է և իրականանալի: Քաղաքապետարանն ի դեմս իր համայնքի բնակիչների և ավագանու պատրաստ է կյանքի կոչել այն, հիմնվելով համայնքի ներուժի և հիմնական արժեքների վրա, պատրաստ է զարգացնել դրանք համագործակցության նոր ուղիներ գտնելով և շարժվել դեպի պայծառ ապագա` ապահովելով մեր համայնքի սոցիալ-տնտեսական աճը, համայնքը դարձնելու շուրջ տարի գործող ժամանակակից և միջազգային տուրիզմի և էկոտուրիզմի զարգացման կենտրոն, ինչպես նաև տարածաշրջանային ֆինանսական կենտրոն` միգերակայություն, որին առանձնակի ուշադրություն է դարձվում Հայաստանի Կառավարության կողմից:Ես դիմում եմ համայնքի բնակչությանը, ավագանուն, համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համայնքի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման ուղղությամբ:

Դիլիջան համայնքի ղեկավար Ա.Սանթրոսյան:



Գործընկերներ

  • undp.jpg
  • luys.png
  • ashtarak_kat.jpg
  • heifer.jpg
  • word_vision.jpg
  • wfp.png