Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.internal_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 28

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.input_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 29

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.output_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 30

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652
Պատմություն

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652

Պատմություն

Միջնադարում Դիլիջանի տարածքը կոչվում էր Հովք: Հովքը սիրելի անտառ էր և ամառային հանգստավայր Արսասիդ թագավորների համար, իրենց որս անելու հնարավորությունները ցուցադրելու համար: Բուջուր Դիլիի բնակավայրը հիմնվել է13րդ դարում, այժմյան Դիլիջանի տարածքում: Գոշավանք և Հաղարծին վանքային համալիրները կառուցվել են 10-ից 13րդ դարերում: Վանքային համալիրները արագորեն զարգանալով ծառայոցին որպես մշակութային և կրթական կենտրոններ: Հաղարծինը միջնադարյան հայկական զարգացող ճարտարապետության ամենապատկերավոր օրինակներից է: Այդ դարաշրջանի բազմաթիվ այլ կարևոր կրթական և կրոնական կենտրոններ են պահպանվել Դիլիջանում, օրինակ Ջուխտակ վանքը և Մաթոսավանքը: Առաջին անգամ Դիլիյան անվանումը հիշատակվել է  ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդինի գրառումներում 1666թ.-ին: 1801թ.-ին Ռուսական իշխանության տակ անցնելուց հետո բնակչության թիվը գնալով աճեց: 1868թ.-ին բացվել է Դիլիջանի առաջին դպրոցը: Մշակութային զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծվել են 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում: Բազմաթիվ թատերական խմբակներ են բացվել 1890-ականներին և քաղաքի առաջին գրադարնը բացվել է 1908թ.-ին: 19-րդ դարի երկրորդ կեսում Դիլիջանի համբավը որպես հանգստյան կենտրոն աճեց և հանգստյան վայրեր բացվեցին: Հետագայում կառուցվեց հանրահայտ Ռոտոնդան (ֆրանսերենից թարգմանաբար գմբեթանման շինություն): Այս բացօդյա թատրոնը դարձավ ամենահայտնի վայրը ինչպես դիլիջանցիների, այնպես էլ շրջակա երկրների բնակիչների համար: Ռոտոնդան գոյատեվել է մինչև 1936թ.:Այստեղ ստեղծագործել են այնպիսի հանրահայտ անձինք, ինչպիսին են Հ. Աբելյանը, Վ. Փափազյանը, Ա. Հրաչյանը և այլք: Ռոտոնդան և շատ այլ նույնատիպ շինություններ ավերվեցին Դիլիջանում հաճախ պատահող սողանքների հետևանքով:

 

Միևնույն ժամանակահատվածում կտրուկ զարգացում նկատվեց ճարտարապետական-շինարարական
ոլորտում: Թբիլիսիի և կովկասյան տարածաշրջանի բազում մեծահարուստներ իրենց ամառանոցները կառուցեցին Դիլիջանում: Այս ավանդական ամառանոցների և Մոլոկանների տների ձևավորումների միաձուլումը սկիզբ դրեց Դիլիջանյան մի նոր ոճի: Այս ոճը շատ արագ տարածում գտավ Աղստև հովտում: Այն շատ համահունչ է Դիլիջանյան կանաչ տարածաշրջանի հետ: 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում լայն տարածում գտան դարբինների արհեստը, գորգագործությունը, փայտի փորագրությունը և այլ արհեստներ: Դիլիջանին հատուկ նմուշներ ցուցադրված են Դիլիջանի թանգարաններում: 1932թ.-ին հիմնադրվել է Դիլիջանի պետական թատրոնը: Խումբը ղեկավարում էր պատկառելի արվեստագետ Հովհաննես Շարամբեյանը:  Այս խմբի հիման վրա բացվեց գեղանկարչության դպրոցը, որտեղ ուսանողները հետագայում դարձան հայտնի արվեստագետներ: 1946թ.-ին հիմնադրված երաժշտական դպրոցը կարևոր դեր է խաղցել քաղաքի մշակութային կյանքում (այժմ այն վերածվել է պետական արվեստի քոլեջի): Քոլեջի բազմաթիվ շրջանավարտներ պարգևատրվել են տարբեր փառատոնների ժամանակ: 19-րդ դարի երկրորդ կեսից ի վեր Դիլիջանի համբավը որպես հանգստյան գոտի և հանգստավայր աճել է: