Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.internal_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 28

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.input_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 29

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.output_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 30

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652
Ի՞նչ կարող ես սովորել

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652

Ի՞նչ կարող ես սովորել

 

Թանգարաններ

Դիլիջանի   երկրագիտական թանգարան-պատկերասրահ 

Հայաստանում առաջին հնագիտական հայտնագործությունները կատարվել են Դիլիջանում՝ 1850-ական թվականներին Րեդկին կոչվող վայրում: Տարիների ընթացքում Դիլիջանի հարակից տարածքից պեղված հնագիտական նյութերի մեծ մասը տեղափոխվել են Մոսկվայի, Լենինգրադի, Թբիլիսիի և Երևանի թանգարաններ: Տարիներ անց, դուրս գալով նկուղներից և գրադարաններից, որտեղ երկար տարիներ պահվել են նմուշները, ուսուցիչ Եղիշե Հովսեփյանը 1950թ.-ին  հիմնադրում է Երկրագիտական թանգարան-պատկերասրահը:

Ոչինչ չի տա Դիլիջան քաղաքի,բնակիչների  կենցաղի և պատմության  մասին ավելի լավ պատկերացում, քան այս թանգարանը, որ մի հարկի տակ է հավաքել հնագիտական ցուցանմուշներ, ազգագրական իրեր, հնատիպ գրականություն, արծաթյա զարդեր, մետաղադրամներ և կիրառական արվեստի նմուշներ:

Այս հետաքրքիր գանձարանում պահպանվում են նաև հազվագյուտ բնօրինակներ Հավհաննես Այվազովսկուց, Գևորգ Բաշինջաղյանից, Վարդան Սուրենյանցից, Փանոս Թերլեմեզյանից, Էդգար Շահինից, Լև Լագորիոյից, Ժան Բատիստ Գրյոզից: Այստեղ հավաքված են նաև 16-րդ,  17- րդ և 18- րդ դարերի նիդերլանդական, իտալական և ֆրանսիական նկարիչների գործերից:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի  թանգարան

Թանգարանի շենքը  համարվում է Դիլիջանի ամենահին շինությունը, որ դեռ իշխանուհի Մարիամ Թումանյանի օրոք հանդիսանում էր նրա ամառանոցը:
Նրա կենդանության օրոք մեկ  հարկի տակ են հավաքվել դիլիջանցի վարպետների ձեռքի լավագույն աշխատանքները. Փայթյա արվեստի բացառիկ նրբության աշխատանքներ, արված ինքնուս վարպետների կողմից, արծաթյա զարդեր և գոտիներ, սփռոցներ, սկուտեղներ, ինչպես գյուղատնտեսական, այդպես էլ կենցաղային իրեր:

 

Արտ-ստուդիաներ

Աշոտ Բաբայանի արտ - ստուդիա

Արտ - ստուդիան հիմնադրվել է 2000 թվականին վարպետ Աշոտի կողմից: Հմուտ վարպետն իր գլուխգործոցները ստեղծում է ծառերի արմատներից: Աշխատանքի ընթացքում օգտագործվող արմատները նա գնում է վաճառականներից, օգտագործում է նաև էմուլսիա, ացետոն, լաք և ներկեր: Արտ - ստուդիան գտնվում է հենց վարպետի տանը, և իր աշխատանքի նմուշների ցուցադրությունը կատարվում է նույնպես այստեղ: Աշոտ Բաբայանի քանդակները զարդարում են Դիլիջանի փողոցները և մեծ համբավ վայելում զբոսաշրջիկների շրջանում: Ծառերի արմատներից պատրաստած այս յուրօրինակ քանդակները պահանջված են ինչպես Հայաստանում, այդպես էլ արտասահմանում:

Գրիշա Հովսեփյան արտ - ստուդիա

Շարամբեյան փողոցում գտնվող Գրիշա Հովսեփյանի արտ - ստուդիան հիմնադրվել է 1984 թվականին: Հիմնադիրը Ռևիկ Հովսեփյանն էր՝ այժմ գործող վարպետ Գրիշա Հովսեփյանի հայրը: Արտ - ստուդիայի արհեստանոցում զբաղվում են փայտի գեղարվեստական մշակմամբ, պատրաստում են հիմնականում սիմվոլիկ խաչքարեր և հայկակ

ան մշակույթին հատուկ հուշանվերներ, որոնց հետո ցուցադրում և վաճառում են ստուդիայում: Հուշանվերների պատրաստման համար օգտագործում են փայտ, սոսինձ, ներկեր և էմուլսիա: Հորից որդի փոխանցված այս արհեստը չի կարող անտարբեր թողնել հատկապես նրանց, ովքեր հետաքրքրվում են հարուստ հայկական մշակույթի գոհարներով:

 

Budu Art (Բուդու Արտ)

Գեղարվեստի ակադեմիան ավարտած 3 երիտասարդ ընկերներ որոշոցին համախմբել ջանքերն ու ստեղծել արտ - ստուդիա: Այսպես 2007 թվականին Մարգարիտա Մալխասյանի, Արման Բադեյանի և Վահագն Դավթյանի 

համատեղ ջանքերով հիմնադրվեց Budu Art-ը (Բուդու արտ): Այստեղ ցուցադրվում են ինչպես հիմնադիրների, այպես էլ Դիլիջան քաղաքի տաղանդավոր ստեղծագործողների ձեռագործ աշխատանքները: Երիտասարդները զբաղվում են հիմնականում դեկորատիվ կիրառական արվեստով, գեղանկարչությամբ, փայտի մշակմամբ և կավագործությամբ: Արտ - ստուդիան գտնվում է Մյասնիկյան փողոցում՝ երկհարկանի տան նկուղային հատվածում, որտեղ ամեն ինչ հիշեցնում է հայկական ավանդական կենցաղն ու մթնոլորտը: Budu Art-ի հուշանվերները շատ մեծ պահանջարկ են վայելում ինչպես զբոսաշրջիկների, այդպես էլ տեղացիների շրջանում:

Գևորգ Մակվեցյան արտ - ստուդիա

Գևորգ Մակվեցյանը շուրջ 30 տարի է՝ զբաղվում է գեղանկարչությամբ: Արհեստանոցի բացակայության պատճառով նկարում և ցուցադրում է իր աշխատանքները հենց տանը: Տաղանդավոր գեղանկարչի նուրբ և եթերային կտավներն ունեն ամենատարբեր թեմատիկան, ինչով կարող են գոհացնել ամենաքմահաճ արվեստասերին:

Ղազար Ղազարյան արտ - ստուդիա

 

Արվեստագետ Ղազար Ղազարյանն ավելի քան 30 տարի զբաղվում է նկարչությամբ: Սեփական տան երկրորդ հարկում ստեղծված մի գողտրիկ անկյունում նկարիչն ու իր որդին՝ Մհեր Ղազարյանը ցուցադրում են իրենց աշխատանքները: Յուղաներկի և ջրաներկի միջոցով հմուտ վարպետների վրձիններն անմահացնում են գեղեցիկն ու կատարյալը՝ թույլ տալով վայելել մեզ շրջապատող գեղեցկությունն իրենց աչքերով:

Աննա Ղազարյանի դեկորատիվ նկարներ

2004թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղը։ 2008թ-ից աշխատում է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում որպես գեղանկարի ուսուցչուհի։

Բազմիցս մասնակցել է տարբեր ազգային, հանրապետական, մարզային ցուցահանդեսների Դիլիջան, Իջևան, Երևան քաղաքներում։

Ցուցահանդեսներին ներկայանում է  հիմնականում բատիկ աշխատանքներով։ Աշխատանքները գտնվում են եվրոպական երկրների անհատական հավաքածուներում