Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.internal_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 28

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.input_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 29

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.output_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 30

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652
Ի՞նչ կարող ես տեսնել

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652

Ի՞նչ կարող ես տեսնել

Եկեղեցիներ

Հայկական առաքելական եկեղեցին  համարվում է աշխարհում ամենահինը, քանզի Հայաստանը առաջին պետությունն էր, որ 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այդ իսկ պատճառով քրիստոնեական ամենահին կառույցները գտնվում են  Հայաստանում, իսկ դրանցից ամենագեղեցիկները՝ հենց Դիլիջանում և նրա շրջակայքում:

Մինչ օրս կանգուն բազմաթիվ մեծ և փոքր եկեղեցիներից աչքի են ընկնում հատկապես  Հաղարծինը, Գոշավանքը, Ջուխտակ վանքերը, Մաթոսավանքն ու Աղավնավանքը:

 

Հաղարծին

HaghartsinՀաղարծինը Դիլիջանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Այս միջնադարյան վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ  դարերում: 12-րդ դարում համարվել է մշակութային կենտրոն: Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա: Բաղկացած է 4 եկեղեցիներից, երկու մատուռներից, սեղանատնից և խազքարերից: Հաղարծինը վերանորոգվել է 2010 թվականին: Եկեղեցու պատին գտնվում է Հայաստանի հնագույն արևային ժամացույցներից մեկը, որը ցույց էր  տալիս, թե երբ է հարկավոր աղոթել:

 

 

Ավելին

 

Գոշավանք

GoshavankԳոշավանքը գտնվում է Գոշ գյուղի կենտրոնում` Դիլիջանից 16 կմ հեռավորության վրա: Այն բաղկացած է 12-13-րդ դարերում կառուցված մի քանի եկեղեցական կառույցներից և սրբատեղիներից, ունեցել է նաև գրապահոց: Վանքի տարածքում նախկինում եղել է Գետիկ վանքը, որը 1186 թվականին ավերվել է երկրաշարժից: Մխիթար Գոշի առաջարկով և Զաքարյան իշխանների օգնությամբ քիչ հեռու կառուցվում է նոր Գետիկ վանքը, որը հիմնադրի անունով կոչվեց նաև Գոշավանք: Եկեղեցու մուտքի մոտ դրված է 1291 թ. վարպետ Պողոսի կողմից պատրաստված հայտնի ՛՛Ասեղնագործ՛՛  խաչքարը: Այն Հայաստանում պահպանված ամենագեղեցիկ խաչքարերից մեկն է:

 

 

Ավելին

 

Ջուխտակ վանքեր

Jughtak MonasteryՋուխտակ վանքը գտնվում է Դիլիջանից 3 կմ հեռավորության վրա: Կառուցվել է 12-13-րդ դարերում, կազմված է երկու եկեղեցիներից, որից և գալիս է անվանումը: Եկեղեցու մոտ պահպանված է միջնադարյան ոչ մեծ գերեզմանոց:

 

 

 

 

 

Ավելին

 

Մաթոսավանք

Մաթոսավանքը գտնվում է Ջուխտակ վանքի դիմաց, դիլիջանից 3 կմ հեռավորության վրա, Բլդան գետի աջ ափին: Վանական համալիրը բաղկացած է 3 ոչ մեծ շենքերից: Եկեղեցու մոտակայքում կա միջնադարյան գերեզմանոց:

 

 

 

 

  

Ավելին

 

Աղավնավանք

Aghavnavank

Աղավնավանքը 12-13-րդ դարերի հայկական վանքային համալիր է համանուն գյուղում: Գտնվում է Աղնաբաթ անտառամասում: Ներկայումս եկեղեցին գործող չէ, սակայն այնտեղ մշտապես կատարվում է մոմավառություն: Մուտքից մի քանի մետր հեռավորության  վրա գտնվող ծառերից մեկն այցելուները անվանել են  են ՛՛երազանքի ծառ՛՛ , քանի որ այցելուները  ճյուղերից  թաշկինակներ են  կապում և մտքում երազանք պահում:

 

 

 

 

Հուշարձաններ

 

Ռոտոնդո. Ռոտոնդոն գմբեթավոր շինություն է, որը կանգնեցվել է վաղ 19 - րդ դարում բազմաթիվ հարուստ գործարարների ջանքերով: Այն նախատեսված էր ծառայելու որպես ամառային առողջարանային համալիր: Ռոտոնդոն նայում է դեպի Դիլիջանի գեղատեսիլ լեռներն ու անտառները: Նրա կառուցվածքը  ոգեշնչման աղբյուր է դարձել բազմաթիվ արվեստագետների եւ բանաստեղծների համար, այդ թվում նաև Եղիշե Չարենցի:


Ամֆիթատրոն. Դիլիջանի ամֆիթատրոնը գտնվում է քաղաքի կենտրոնում: Ամֆիթատրոնը կառուցել է Ն. Դանիելյանը՝  ոգեշնչված Ռոտոնդոյի կառուցվածքից:


Խանջյանի առանձնատուն.  Խանջյանի առանձնատունը ձևավորվել է վաղ 20 - րդ դարի շրջանում և գտնվում է բլրի վրա, որը նայում է քաղաքի կենտրոնին: Առանձնատունը  վաղ 20- րդ դարի հայկական մոդեռնիզմի վառ ներկայացուցիչ է: Այն կառուցել է Աղասի Խանջյանը` Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը, որպես հանգստյան տուն:

 


Խորհրդային Հայաստանի հուշարձան. Այս հուշարձանը կառուցվել է 1970 թվականին նկարիչներ Արթուր Թարխանյանի, Ս. Ավետիսյանի և Կ. Վաթինյանի կողմից և խորհրդանշում է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-րդ տարեդարձը: Հուշարձանի հինգ եզրերը խորհրդանշում են այդ 50 տարվա յուրաքանչյուր տասնամյակը:

 


Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձան.

Կառուցվել է կենտրոնական այգու շրջակայքում 1975 թվականին Կ. Վաթինյանի եւ Ս. Մեհրաբյանի կողմից՝  որպես հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված տեղական նահատակներին:

 

Աղջկա արձան Մատինովի հուշաղբյուրի մոտ,

հեղինակ՝ Թերեզա Միրզոյան

 

Աղջկաբերդ

Աղջկա բերդ ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք` անտառապատ սարի գագաթին։

Ամրոցի ներսում, ավերված բնակարաններից բացի, կան երկու ջրամբարներ և խաչաձև հատակագիծ ունեցող եկեղեցի։ Ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, քանի որ նրա ամբողջականությունը լավ է պահպանվել։

Ըստ ավանդության` մի երիտասարդ գեղեցկուհի իշխանուհի է եղել։ Շատ իշխաններ են ցանկացել ամուսնանալ նրա հետ, սակայն բոլորն էլ մերժվել են։ Իշխանները որոշել են ուժի դիմել, բայց հերոսուհի իշխանուհին, հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, զորք է կազմել, ամրոց կառուցել ու պատսպարվել այնտեղ։ Առավել զորեղ ու համարձակ իշխանները շարունակել են պայքարել աղջկա սիրո համար։ Նրա համառությունն ու քաջագործությունները ավելի ու ավելի են բոցավառում իշխան Մանթաշի սերը, և նա աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշ բերդը, որտեղից էլ հաճախակի հարձակումներ էր գործում Աղջկա բերդի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը։

Ավանդությունն ասում է, թե վերջապես մի անգամ աղջիկը զորքը տալիս է իր զորավարին և ուղարկում Մանթաշ բերդի վրա։ Այդ կռվին թեև իշխանուհին չի մասնակցում, բայց հաղթանակ է տանում։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են, որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց, ի նշան բարեկամության, Աղստև գետի ափին կառուցում են բաղնիք, որը դառնում է նրանց ժամադրության վայրը։ Ասում են, որ նրանք նշաններով խոսում էին իրար հետ`կանգնած հանդիպակաց ժայռերի գագաթներին։ Մինչ օրս էլ պահպանվել են այդ բաղնիքի մնացորդները։

 Ավելին

 

«Արգիշտի» hուշարձան

Հեղինակ՝ Ս.Բաղդասարյան

 

 Ամրոց Մանթաշ (Աշոտ Երկաթ բերդ, Կարա-կալա)

 

Ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ դեպի հյուսիս արևելք, Աղստև գետի աջ ափին, ուղղաձիգ բարձրացող լեռան գագաթին։ Կառուցվել է արաբական տիրապետության ժամանակաշրջանում։ Այն Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է։ Ամրոցն ունի 2 մուտք, որոնց դռները եղել են ամբողջական մեծ քարերից։

Լեռան անցանելի հատվածները ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ` կլոր, փոքր անցքեր։ Պարսպապատերը սևքարից են, ամուր կրաշաղախով։ Ամրոցը կրկնահարկ է, սանդղավանդի ձևով, առաջին հարկը բավական ընդհարձակ է, հյուսիսից բարձրանում է մի այլ քարաժայռ, որի վրա տեղավորված է ամրոցի երկրորդ աստիճանը՝միջնաբերդը, այն ամրացված է պարսպապատերով, արևելյան կողմից ունի առանձին մուտք։ 

Միջնաբերդը զբաղեցնում է փոքր տարածություն։ Հիմնական մուտքը բարձրավանդակի հարավ-արևմտյան անկյունից էլեռնապարսպի արևելյան կողմից։ Ամրոցի երկու մասերում էլ նկատվում են կառույցներիհիմնապատերը։

Պատմական աղբյուրներում Մանթաշաբերդը միշտ հիշատակվում է Կայան բերդի հետ միասին, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 10-րդ դարի առաջինքառորդում։

Ավելին

 

 

Կրային պահակներ կամ քարաբլիթ

Գոշավանք այցելողներից  շատ քչերն են անտարբեր անցնում այս ժայռի կողքով։ Կարծես քանդակագործի ձեռքի տակով է անցել այս ժայռերի շարքը։ Իսկ իրականում այդ քանդակագործը ինքը՝ բնությունն է։ Հուշարձանը ձևավորվել է ավազաքարային և կրաքարային գոյացությունների էրոզիայի հետևանքով: Հողմնահարման և ջրային էրոզիայի հետևանքով առավելապես քայքայվել են ապարների համեմատաբար փափուկ հատվածները, առաջացնելով զարմանահրաշ՝ իրար վրա «նստած» տարբեր տրամաչափերի օղակաձև կառուցվածքներ։

 

Մատինովի աղբյուր

Հուշաղբյուր «Մատինովի աղբյուրը» կառուցել է գինեվաճառ Մատինովը 1880թ-ին, վերակառուցվել է 1936թ-ին և 2008թ-ին։

 

«Միմինո» հուշարձանախումբ

Ստեղծվել է 2011թ-ինԽՍՀՄ ժամանակներում արտադրված «Միմինո» ֆիմի հերոսների պատվին՝ ի նշան 3 ժողովուրդների  բարեկամության (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան):

Հեղինակ՝ Արմեն Վարդանյան

 

Հայաստան

Հուշարձանի հեղինակն է Կառլեն Նուրիջանյանը

 

Լճեր

 

Պարզ լիճ

Պարզ լիճը կարծես հրաշք երազ ու հրաշք մի տեսիլք լինի։ Այն գտնվում է Դիլիջան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան գեղատեսիլ անտառապատ լանջին։ Արտահոսք ունեցող, սողանքա-արգելափակոցային ծագումի լճակ է։ Բարձրությունը 1350 մ է, երկարությունը` 300 մ, լայնությունը` մինչև 70–80 մ, խորությունը՝ մինչև՝ 10մ, մակերեսը՝ 27000 քառ. մ, ծավալը՝ 83,8 հազ խոր մ։ Ափամերձ գոտին հարթ է, հարավային գոտին՝ քարքարոտ։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15.5 C: Սնումը բնական աղբյուրներից է և մթնոլոտային տեղումներից։

Բանաստեղծ Գևորգ Էմինը գրում է.

            Գնացեք Պարզ լիճ,

            Հորդորում եմ Ձեզ մի վերջին անգամ,

            Գնացեք, քանի կախարդանքը կա ... 

 

Տզրկա լիճ

Լինի ամառ թե ձմեռ, գարուն թե աշուն, քարե հսկա կաթսայի մեջ, առավոտից երեկո, լիճը ծփանքի մեջ է՝ ունկնդրի շուրջը գոտևորված մշտարթուն եղեգների սվսվոցին:

Լճի հայելին զբաղեցնում է մոտ 2000մ2 տարածություն: Խորությունը 6-10մ է, առանձին տեղերում անցնում է 10-ից: Բնության այս հրաշալիքը իր ծննդյան համար մեծապես պարտական է իր իսկ ափին թիկնած հարավահայաց ժայռակողից դուրս հորդող լեռնային վճիտ աղբյուրին: Հարևանությամբ Գոշ գյուղն է: Լճի անուշահամ ջուրը միանգամայն պիտանի է ինչպես խմելու, այնպես էլ դաշտ ու այգի ոռոգելու համար:

Հարուստ է լճի բուսական ու կենդանական աշխարհը: Այս տեսակետից այն Աղստևի հովտում եզակի է (աղտոտություններից ու թունաքիմիկատներից զերծ մնալու շնորհիվ): Լճի հայելին իրենց ներկայությամբ զարդարում են ջրաշուշանները, զանազան այլ բույսեր: Այստեղ աճում էին մեծ թվով տզրուկներ, որոնք, բուժական նպատակներով, վաղուց ի վեր օգտագործվում էին ինչպես ժողովրդական, այնպես էլ պաշտոնական բժշկության կողմից: Այժմ տզրուկները չկան, մնացել է միայն անունը։

Խորհուրդ չենք տա Տզրուկի լիճ հասնել ավտոմեքենայով: Բնությունն այստեղ աննկարագրելի է ու գեղեցիկ, շռայլ հազար ու մի անկրկնելի բնապատկերներով:

Տեղ հասնելով, իհարկե, ձեր հրապուրանքը մեծ կլինի և դուք, ամպայման, կուզենաք, առանց վայրկյան կորցնելու, լճի կախարդող գիրկը նետվել: Բայց շտապել պետք չէ և հարկ չկա այդ քայլին դիմելու, քանի որ ջուրը մշտապես գտնվում է սառը վիճակում և օրգանիզմի վերջույթների «փայտացման» վտանգ կարող է առաջացնել: Վատ չի լինի, որ լճում զբոսանք կազմակերպեք ռետինե փչովի մակույկներով, որոնք պետք է ունենաք ձեզ հետ: