Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.internal_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 28

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.input_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 29

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.output_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 30

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652
Ի՞նչ կարող ես վերցնել քեզ հետ

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652

Ի՞նչ կարող ես վերցնել քեզ հետ

 

 

 

 

 

Դեղաբույսեր

Համաձայն «Դիլիջան» ազգային պարկի՝ 2007-2011 թթ. կառավարման պլանի, պարկի  ֆլորայում ընդգրկված է 977 տեսակի անոթավոր բույսեր, որոնցից 54 տեսակը դեղաբույսեր են: Ստորև բերված են որոշ դեղաբույսերի նկարագրությունները:

 

 

 Տատրակ սովորական

Բազմամյա խոտաբույս է, ունի բարակ, սողացող արմատ: Ծաղիկները ոսկեդեղին գույնի են, ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին: Տատրակը պարունակում է լորձանյութեր, ասկորբինաթթու: Տատրակի տերևները ունեն բուժից հատկություն: Այն կարելի է հավաքել մայիս-հունիս ամիսներին և չորացնել: Տերևներից պատրաստված թուրմը օգտագործվում է ախտահանման նպատակով որպես հակաբորբոքային միջոց, շնչառական ուղղիների, աղեստամոքսային հիվանդությունների բուժման համար:

 

 

 

 

Առյուծագի սովորական

 

Բազմամյա խոտաբույս է: Տերևները բույսի վերևի մասում նշտարաձև են, իսկ ներքևի մասում՝ սրտաձև: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին: Առյուծագին պարունակում է եթերային յուղեր, շաքար և այլն: Օգտագործվում է բույսի վերգետնյա ծաղկող մասը՝ նյարդային խանգարումների, սրտանոթային հիվանդությունների, արյան ճնշման բարձրացման բուժման նպատակով:

 

 

 

 

Խատուտիկ դեղատու

Բազմամյա խոտաբույս է: Տերևները ձևով խիստ տարբերվում են իրարից, անհավասար կտրված, սրածայր եզրերով և պարունակում են կաթնանյութեր: Ծաղկում է ապրիլ-հուլիս ամիսներին: Աշնանը հավաքած խատուտիկի  արմատները պարունակում են սպիտակուցային նյութեր: Թարմ տերևների կաթնանյութը պարունակում է օրգանական թթուներ, խեժանյութեր, իսկ ծաղիկները պարունակում են վիտամիններ: Բժշկության մեջ  բույսն օգտագործվում է ամբողջությամբ՝ մարսողության կարգավորման, վիտամինների պակասի, լյարդի և լեղապարկի բորբոքային հիվանդությունների բուժման համար:

 

 

 

Եզան լեզու

  

Բազմամայա խոտաբույս է: Կարճ, հաստ տերևները նստած են արմատավզիկի վրա, տերևները ձվաձև են, մերկ: Ծաղկադիր ցողունները լինում է մեկ կամ մի քանի հատ: Ծաղկում է մայիս ամսից մինչև ուշ աշուն: Տերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, գլիկոզիդներ, դաբաղանյութեր, ասկորբինաթթու, շաքարանյութեր: Բույսի վերգետնյա մասն ունի բուժից հատկություն: Այն օգտագործվում է որպես հակաբորբոքային միջոց, աղեստամոքսային տրակտի, ստամոքսի թթվայնության իջեցման, գաստրիտի, թարախային ուռուցքների, խոցերի բուժման համար:

 

 

 

 

Սրահունդ խոցված

 

Բազմամյա խոտաբույս է: Արմատը առանցքային է, խիստ ճյուղավորված, ցողունը՝ մերկ: Տերևները թեթևակի ոլորված են և ունեն հակադիր դասավորություն: Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին: Վերգետնյա մասը պարունակում է խժանյութեր, դաբաղանյութեր, եթերայուղեր և այլն: Բժշկության մեջ օգտագործվում է բույսի վերգետնյա ծաղկող մասը՝ նյարդային խանգարումների, սրտանոթային հիվանդությունների, արյան ճնշման բարձրացման բուժման նպատակով:

 

 

 

 

Ծառատեսակներ 

Կաղնի

Կաղնին հաճարազգիների ընտանիքին պատկանող, մինչև 40մ բարձրության, վիթխարիպսակով, հզորբնով, տերևաթափծառ է: Տերևները հերթադիր են՝ կոշտ, կաշենման, բլթակավոր կամ ամբողջական, ատամնաեզր, կարճկոթուններով, թավոտկամմերկ: Կաղնին լուսասեր է, որոշ տեսակներ երաշտակայուն են, ցրտադիմացկուն, հողինկատմամբ` քիչ պահանջկոտ: Ծաղիկները մանր են, միասեռ: Կաղնինապրում է 500–600 (երբեմն՝մինչև 1000 ևավելի) տարի: Կաղնու բնափայտը և կեղևը պարունակում են C վիտամին, օսլա և այլն: Բժշկության մեջ կեղևի պատրաստուկներն օգտագործվում են որպես կապող և հականեխիչ միջոց: Կաղնու անտառներն ունեն հողապաշտպան, ջրհավաք և ջրակարգավորիչ նշանակություն: Բնափայտն ամուր է, դիմացկուն, նախշավոր, կիրառվում է նավաշինության, կահույքի և անրատախտակի արտադրության, ատաղձագործության, տակառների պատրաստման և այլբ նագավառներում, խցանակաղնու կեղևից պատրաստում են խցան: Ազգային պարկի տարածքում տարածված են կաղնու արևելյան և վրացական տեսակները: Կաղնին հայոց մեջ ընկալվել է նաև որպես սրբազան ծառ, երկարակեցության, ուժի և հզորության խորհրդանիշ:

Հաճարենի

Հաճարենինպատկանում է հաճարազգիների ընտանիքին: Հզործառ է, կարող է հասնելմինչև 50մ բարձրության, իսկբունը` 2մ տրամագծի: Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են հարթ, բարակ, մոխրասպիտակ կեղևով: Երիտասարդ ճյուղերը դարչնագույն են: Տերևները պարզ են, հերթադիր, ձվաձև: Ծաղիկները միատուն են, մանր, բացվում են տերևների հետ միաժամանակ: Պտուղը եռակողկաղին է՝ պատված փայտե պտղակալով: Կաղինն օգտագործվում է սննդի մեջ. հում վիճակում պարունակում է ֆագին թունավոր ալկալոիդը, որն առաջացնում է սրտխառնոց, գլխապտույտ, և պտուղը բովելիս քայքայվում է: Պտուղներից ստանում են յուղ, իսկ քուսպը խոզերի լավ կեր է: Հաճարենին ստվերադիմացկուն է, խոնավասեր և ջերմասեր: Բնափայտնամուր է, առաձգական: Դրանից պատրաստում են մանրատախտակ, կահույք և այլիրեր, օգտագործում շինարարության մեջ (հատկապես՝ ստորջրյա կառույցներում): Հաճարենին ապրում է 400 և ավելիտարի: 1 հահաճարենու անտառը ամեն օր մթնոլորտ է արձակում 3500-5000 տոննա ջրի գոլորշի, որը մառախուղի նման կախվում է անտառի վրա: Այսպիսով, հաճարենու անտառները կարևոր դեր են խաղում կլիմայի ձևավորման գործընթացում:

Կենի

Կենին պատկանում է կենազգիների ընտանիքին (Taxaceae): Աճում է խիստ դանդաղ, տարեկան մոտ 2-3 սմ: Ապրում է մոտ 2000-4000 տարի: Ծառի գրեթե բոլոր օրգանները խիստ թունավոր են, իսկ պտուղները ոչ միայն թունավոր չեն, այլ չափազանց համեղ ու սննդարար են: Ասեղնատերևները փափուկ են ու մուգ: Թռչունները հաճույքով ուտում են վառ կարմիր պտուղները, նպաստելով կորիզների ու ծառատեսակի տարածմանը: Կենու հիմնական թույնը taxane ալկալոիդն է, ընդ որում, որքան ծեր է ծառը, այնքան ավելի ուժեղ է թույնը: Այն պահպանվում է նույնիսկ չորացած բնափայտում: Զարմանալիորեն, կենու թույնը չի ազդում նապաստակների ու եղջերուների վրա, որոնք կարող են սնվել կենու ճյուղերուվ: Ըստավանդույթի, հնում, երբուզումէինորևէմեկինսպանել, գինի էին մատուցում կենու փայտից սարքված բաժակում: Աճում է կենին անտառի ստվերոտ, խոնավուտաքվայրերում, որտեղ հողը պարարտ է և հզոր: Աճում է<<Դիլիջան>> ազգային պարկի տարածքում գտնվող Ախնաբաղի կենու պուրակում:

Սնկեր

<<Դիլիջան>>ազգային պարկի տարածքում առկա է 480 տեսակների և տարատեսակ նրիսնկեր: Ծառածածկ տարածքներում բարենպաստ են պայմանները մակրոսկոպիկ սնկերի զարգացման համար: Ազգային պարկի և պահպանական գոտու տարածքում տարածված են 176 տեսակի սննդային մակրոսկոպիկ սնկեր, ինչպես նաև 50 տեսակիսնկեր, որոնք ունեն բուժիչ հատկություններ: Սակայն բնակչությունը չի օգտագործում այդ սնկերը, քանի որտեղեկացված չեն դրանց բուժիչ հատկություններին:

Առավել տարածվածս ննդային և բուժիչ սնկատեսակներ

Շամպինյոն սովորական Agaricuscampestris

Կոճղասունկաշնանային Armillariamelea

Ականջասունկ սովորական կամ Կախասունկ Pleurotusostreatus

Հովանոցասունկ բարձր Macrolepiotaprocera

Առավել տարածված թունավոր սնկատեսակներ

Ճանճասպանհովազային Amanita pantherina

Դժգույն գարշասունկ Amanita phalloides

 Գոմաղբասունկ թեփուկավոր Coprinuspicaceus