Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.internal_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 28

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.input_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 29

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.output_encoding is deprecated in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/string/string.php on line 30

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652
ԱՐՏԱԴՐԱՆՔ

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/luys5695/public_html/smartvillage/dilijan/libraries/joomla/filter/input.php on line 652

ԱՐՏԱԴՐԱՆՔ

<<Դիլիջան Ֆրոլովա>>

<<Դիլիջան Ֆրոլովա>> հանքային ջրի աղբույրը գտնվում է խոշոր քաղաքներից և գործարաններից հեռու, <<Դիլիջան>> ազգային պարկի էկոլոգիապես մաքուր գոտում: Ջուրը բնականոն ձևով դուրս է գալիս Դիլիջան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ֆրոլովա Բալկա կիրճից, անցնելով լեռնային ապարների բնական ֆիլտրացում սառնորակ ջուրը ձեռք է բերում իր եզակի բաղադրությունը:  

 

«Դիլի» ՍՊԸ

«Դիլի» ընկերությունը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Նույն թվականին Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում`Դիլիջանում, ընկերությունը ագրոարդյունաբերական համալիր կառուցեց, որի նպատակը որակի միջազգային չափանիշներին համապատասխանող էկոլոգիապես մաքուր կաթնամթերքի արտադրությունն ու իրացումն էր: Համալիրի տարածքը կազմում է մոտավորապես 9000 մ2` ներառյալ ագարակը, արտադրամասը, ավտոտնակը եւ պահեստները: Ագարակի նախագծման եւ կառուցման ժամանակ հաշվի են առնվել անասունների պահման առավել արդիական գաղափարները: Գերմանիայից ներկրվել են ցեղական, բարձր կաթնատվությամբ («Շվից» եւ «Սիմենտալ» ցեղատեսակների) կովեր, որոնք տարեկան 6000 կգ բարձորակ կաթ են տալիս: Կովերին որակյալ կերով մշտապես ապահովելու նպատակով ընկերությունը հողատարածքներ է վարձակալել Հայաստանի մարզերի «ալպիական մարգագետիններում», նաեւ անընդհատ թարմացվող կերի մեծ պաշար է կուտակել: Վերը նշվածը, ինչպես նաեւ արդյունավետ կառավարումը հնարավոր դարձրեցին կայուն, ամբողջ տարվա ընթացքում իրականացվող թարմ, բնական, էկոլոգիապես մաքուր կաթի արտադրություն կազմակերպել: Կաթի վերամշակման եւ կաթնամթերքի արտադրության նպատակով Իտալիայից սարքավորումներ են ներմուծվել, որոնք այստեղ տեղադրել են իտալացի մասնագետները: Քանի որ ընկերության հիմնական արտադրանքը իտալական «Մոցարելլա» պանիրն է, ընկերությունը համագործակցում է իտալացի մասնագետի` Իտալիայի տասը լավագույն պանրագործներից մեկի հետ: Ընկերության հիմնական կարգախոսը բնական մթերքի արտադրությունն է` առանց քիմիական նյութերի (կոնսերվանտների, ներկող նյութերի, էմուլգատորների եւ այլն): 2006թ. օգոստոսից ընկերությունն արտադրում է «Մոցարելլա», «Մոցարելլա պիցա չիզ» եւ «Ռիկոտա» տեսակի պանիրներ, ինչպես նաեւ «Հայկականե պանիր», որը Հայաստանում ավանդաբար արտադրվող պանիրներից է: Պանրի տեսականուց բացի արտադրվում է նաեւ սերուցք եւ հալած յուղ: Հայաստանի շուկայում ամուր դիրքեր գրավելուց հետո 2007թ. ընկերությունը սկսեց արտահանել իր արտադրանքը` հետագայում նպատակ ունենալով ավելացնել իր արտահանման ներուժը:

Արտադրանք

Մոցարելլա

Մոցարելլան թարմ (չհասունացած) կիսափափուկ պանիրների տեսակ է: Այն օգտագործվում է աղանդերներում, նաեւ տարբեր աղցանների բաղադրիչ է հանդիսանում:

 Բաղադրությունը` պաստերիզացված կովի կաթ, շրդանային մակարդ, մանրէական մերան, աղ: Չոր զանգվածում ճարպի բաղադրությունը – 45%, Էներգետիկ արժեքը 100գ - 247կկալ, պարունակությունը 100գ.: Սպիտակուցներ, Ճարպեր, Ածխաջրեր՝ համապատասխանաբար 17,5g, 19,0g, 1,5g:

Բաղադրատոմսեր

Մոցարելլա

Օգտագործվում է որպես աղանդեր, նաեւ տարբեր աղցանների բաղադրիչ: Ամենատարածված աղցաններից է Կապրեզեն:

ԿԱՊՐԵԶԵ

Այս բաղադրատոմսի համար անհրաժեշտ է.

- լոլիկ – 500գ

- մոցարելլա պանիր - 200-250գ

- ձիթապտղի ձեթ (կարելի է բուսական յուղ)

- 100գ - քացախ - 1 ճ.գ.

- ռեհան - 1 կապոց

- աղ, պղպեղ` ըստ ճաշակի

1. Լոլիկները կտրատել շրջանաձեւ`մոտ 0,5 սմ լայնությամբ:

2. Մոցարելլան հանել աղաջրից, կտրատել նույն`0,5 սմ լայնության շերտերի:

3. Ափսեի վրա շարել լոլիկի շերտերը, ավելացնել աղ, պղպեղ, վրան քացախ ցանել:

4. Վրայից դասավորել մոցարելլայի շերտերը` հերթագայելով դրանք լոլիկի շերտերի հետ:

5. Ռեհանը լվանալ, չորացնել: Առանձնացնել մի քանի տերեւ, մնացածը մանր կտրատել: Կանաչին հավասարաչափ լցնել ափսեին:

6. Ձեթ ավելացնել:

7. Աղցանը զարդարել ռեհանի չկտրատված տերեւներով: